շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեղավորներն արժանի պատիժ կստանան. Զախարովա

Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեղավորներն արժանի պատիժ կստանան. Զախարովա

Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեղավորներն արժանի պատիժ կստանան, իսկ Կիև կասետային զինամթերք մատակարարողները նույնպես կկիսեն պատասխանատվությունը։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ․

՛՛Ռուս լրագրողի դաժան սպանության համար պատասխանատուները անխուսափելիորեն արժանի պատիժ կկրեն: Նրանք, ովքեր կասետային զինամթերք են մատակարարել իրենց Կիևի հովանավորյալներին, լիովին կկիսեն պատասխանատվությունը՛՛,- նշել է Զախարովան:

Ըստ նրա՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ Զապորոժիեի շրջանում լրագրողական խմբի վրա հարձակումը պատահական չի եղել։

՛՛Վստահ եմ, որ միջազգային կառույցները կնախընտրեն աչք փակել ռուս լրագրողների դեմ կատարված նողկալի հանցագործության վրա՛՛,-եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հատուկ ռազմական գործողության գոտում ուկրաինական հրթիռակոծության ժամանակ զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը։ 

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ, որտեղ գնդակոծության են ենթարկվել մի խումբ լրագրողներ։

 

 

  • Կիսվել: