Լոս Անջելեսում United Airlines ավիաընկերության ինքնաթիռի անիվը թռիչքի ժամանակ պոկվել է
United Airlines ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռը կորցրել է անիվը Լոս Անջելեսի օդանավակայանից թռիչքի ժամանակ։ Այս մասին ասված է ավիափոխադրողի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ինքնաքիռն արտակարգ վայրէջք է կատարել Դենվերում։
Օդանավում եղել է 179 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։
Ավիաընկերությունը պատրաստվում է հետաքննություն անցկացնել: