չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լոս Անջելեսի հայերը փողոց են փակել՝ ի աջակցություն Արցախի

Լոս Անջելեսի հայերը փողոց են փակել՝ ի աջակցություն Արցախի

Լոս Անջելեսի շրջանում հայերի խաղաղ ակցիաները շարունակվում են։ Նրանք այս անգամ փողոց են փակել և շարժվել դեպի կոնգրեսական Ադամ Շիֆի բնակության վայրը։

 Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ բացել Լաչինի միջանքը։ Նրանց խոսքով՝ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհը չի բացվել։

Նրանք հայրենակիցներին կոչ արեցին միանալ իրենց և միասին իրենց ձայնը հասցնել պատկան մարմիններին։

«Երգիչներ, հայտնի մարդիկ, դուք միջազգային ճանաչում չունեք, որ մի հատ լայվ անեք ու ձեզանով մարդիկ հավաքվեն։ Դուք պարտական եք հայ համայնքին, պետք է դուք էլ միանաք մեզ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով Լոս Անջելեսում ապրող երգիչ-երգչուհիներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: