չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Լոնդոնը դադարեցնում է Իսրայելի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները. Լեմի

Լոնդոնը դադարեցնում է Իսրայելի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները. Լեմի

Լոնդոնը դադարեցնում է Իսրայելի հետ ազատ առևտրի բանակցությունները՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ընդլայնված ռազմական գործողության ֆոնին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմին։ Լոնդոնը կոչ է արել դադարեցնել «բռնության ցիկլը», որն, ըստ Մեծ Բրիտանիայի չի հանգեցնի պատանդների վերադարձին, նաև սպառնում է Մերձավոր Արևելքում երկու պետությունների ստեղծմանը։ Այս մասին հայտնել է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Իսրայելին հրադադարի կոչ էր արել՝ խոստովանելով, որ «սարսափած է իրավիճակի սրացումից»։ Աավելի վաղ Մեծ Բրիտանիան Ֆրանսիան, Կանադան, Իսպանիան և այլ երկրներ սպառնացել էին Իսրայելի հանդեպ պատժամիջոցներ կիրառել: Նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել մի շարք առանցքային պաշտոնյաների, այդ թվում՝ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի, ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ: ԵՄ անունից բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալասը հայտարարել է Իսրայելի հետ  գործընկերության համաձայնագիրը դադարեցնելու հնարավորության մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նրանց դիրքորոշումը անվանել է «առատաձեռն նվեր» ՀԱՄԱՍ շարժմանը, որն աշխարհի շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Իսրայելի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Գազայի հատվածում իրենց գործողության նպատակը ՀԱՄԱՍ-ի լիակատար պարտությունն է, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո շարունակում է պահել տասնյակ իսրայելցի պատանդների։ Նեթանյահուն կարծում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը շուտով կկատարի առաջադրանքը, վերահսկողության տակ կվերցնի անկլավի ամբողջ տարածքը և «թույլ չի տա ՀԱՄԱՍ-ականներին թալանել մարդասիրական օգնությունը»:

  • Կիսվել: