կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Լոնդոնի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին խոսք չի գնում. Պեսկով

Լոնդոնի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին խոսք չի գնում. Պեսկով

Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին այժմ խոսք չի գնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով բրիտանական դեսպանատան աշխատակիցների հետախուզական գործունեության մասին ՌԴ ԱԴԾ–ի հաղորդումը։

«Այդ մասին խոսք չի գնում», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ–ն հայտնել էր հետախուզաքայքայիչ աշխատանքի համար Մոսկվայում Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի 6 աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին։

ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել էր, որ փաստաթղթեր է ստացել, որոնք հաստատում են, որ Լոնդոնն է համակարգում աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը։ Ռուսական ուղղությամբ և ԱՊՀ–ում քայքայիչ քաղաքականությունը համակարգող գլխավոր կառույց է անվանվել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դիրեկտորատը, որը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո վերածվել է հատուկ ծառայության, որի հիմնական խնդիրը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է։

  • Կիսվել: