Լոնդոնի բնակելի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով ավելի քան 100 մարդ է տարհանվել
Լոնդոնի արևելքում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ հոսպիտալացվել է, չորս հոգու բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, հայտում է The Associated Press-ը։
Նշվում է, որ Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որը հրդեհի մասին հաղորդվել է գիշերը ժամը 2:44-ին։ Կրակը տարածվել է ամբողջ շենքում, այդ թվում՝ հարակից տարածքում և տանիքում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 40 հրշեջ հաշվարկ և 225 հրշեջ։
Իր հերթին BBC-ն հայտնել է, որ հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 մարդ։ Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է: