կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լիտվայում մեկնարկել են Strong Griffin 2024 միջազգային զորավարժությունները

Լիտվայում մեկնարկել են Strong Griffin 2024 միջազգային զորավարժությունները

Այսօր Պաբրադում գեներալ Սիլվեստրաս Ժուկաուսկասի անվան զորավարժարանում, որը գտնվում է Բելառուսի հետ Լիտվայի սահմանի մոտ, մեկնարկել են Strong Griffin 2024 զորավարժությունները։

Ըստ տեղական ԶԼՄ-նեի՝ դրանց կմասնակցի ավելի քան 2500 զինվորական ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից, ներգրավված կլինի 250 միավոր տեխնիկա։

Ինչպես հայտնել են Լիտվայի զինված ուժերը՝ ամենամյա զորավարժությունների նպատակն է «Ժիմայտիա» բրիգադի ստորաբաժանումները նախապատրաստել պաշտպանական գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը՝ դաշնակից ստորաբաժանումների հետ համատեղ: 

  • Կիսվել: