երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Լիտվայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Վիլնյուսում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

Լիտվայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Վիլնյուսում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

Լիտվայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ Լիտվան բողոք է ներկայացրել Մոսկվային՝ իր օդային տարածքի խախտման կապակցությամբ։

«Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին, երբ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնում էր Կալինինգրադ, անօրինական կերպով մտել է Լիտվայի օդային տարածք Բալթիկ ծովի վրայով, որտեղ այն մնացել է մոտ մեկ րոպե»,-ասված է դիվանագիտական ​​գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: