Լիբանանը չի կատարում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահին» զինաթափելու պարտավորությունը. Իսրայելի ՊՆ ղեկավար
Բեյրութը չի կատարում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորմանը զինաթափելու պարտավորությունը, ինչպես նախատեսված է հրադադարի մասին համաձայնագրով: Այս մասին, դիմելով Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գործեք և քայլեր ձեռնարկեք, նախքան մենք ստիպված կլինենք ավելին անել: Մենք թույլ չենք տա հարձակումներ մեր բնակավայրերի և մեր զինվորների վրա»:
Կացը հավելել է, որ բախման դեպքում Լիբանանը պատասխանատվություն կկրի։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է նաև, որ Իսրայելը Լիբանանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի:


