հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լիբանանում տնտեսական պայմանների վատթարացման դեմ ցույցեր են տեղի ունեցել

Լիբանանում տնտեսական պայմանների վատթարացման դեմ ցույցեր են տեղի ունեցել

Լիբանանի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել հարյուրավոր ցուցարարների դեմ, որոնք հավաքվել են Բեյրութի կառավարական շենքերի մոտ՝ բողոքելով տնտեսական պայմանների վատթարացման դեմ՝ հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ ցուցարարներից ոմանք փորձել են անցնել դեպի կառավարական շենք տանող անցակետերից մեկը, ինչը ստիպել է անվտանգության ուժերին արցունքաբեր գազ կիրառել՝ նրանց զսպելու համար:

Ակցիայի մասնակիցները, հիմնականում՝ անվտանգության ուժերի պաշտոնաթող աշխատակիցները, վրդովված են տեղական արժույթով վճարվող պետական կենսաթոշակների արժեքի անկումից։ 2019 թ. ի վեր լիբանանյան ֆունտը կորցրել է իր արժեքի ավելի քան 98 տոկոսը ԱՄՆ դոլարի նկատմամբ: Մարտի 21-ին լիբանանյան ֆունտը հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ 140 000 ֆունտ 1 ԱՄՆ  դոլարի դիմաց:

  • Կիսվել: