չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լիբանանում ՄԱԿ-ի բազան հրթիռակոծվել է. տուժածներ չկան

Լիբանանում ՄԱԿ-ի բազան հրթիռակոծվել է. տուժածներ չկան

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները հայտնում են, որ իրենց բազան հրթիռակոծվել է, սակայն տուժածներ չկան:

«Հրթիռը հարվածել է Նակուրում գտնվող մեր կենտրոնակայանին, և մենք աշխատում ենք պարզել, թե որտեղից է այն ։ Այդ ժամանակ մեր խաղաղապահները ապաստարաններում չէին։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- հայտնում է UNIFIL-ը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ այդ շրջանում 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ինը հրթիռ է անցել Իսրայելի տարածքի վրայով, հինգը որսվել են, իսկ չորսը ընկել են բաց տարածքում:

«Մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել իշխանությունների հետ «կապույտ գծի» երկու կողմերում ՝ իրավիճակի դեէսկալացիայի համար, բայց, ցավոք, չնայած մեր ջանքերին, ռազմական էսկալացիան շարունակվում է։ Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին դադարեցնել կրակը եւ թույլ տալ մեզ ՝ որպես խաղաղապահներ, օգնել լուծումներ գտնել:

Մենք հիշեցնում ենք ներգրավված բոլոր կողմերին, որ քաղաքացիական անձանց կամ ՄԱԿ-ի անձնակազմի վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտումներ են, որոնք կարող են հավասարվել պատերազմական հանցագործություններին», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

  • Կիսվել: