կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Լիբանանում Իսրայելի վերջին հարվածների հետևանքով «Հեզբոլլահ»-ի չորս անդամ է զոհվել

Լիբանանում Իսրայելի վերջին հարվածների հետևանքով «Հեզբոլլահ»-ի չորս անդամ է զոհվել

Լիբանանի հարավային Էն-Նակուրա քաղաքում իսրայելական վերջին հարվածների հետևանքով զոհվել է շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպության չորս անդամ, տեղեկացնում են լիբանանյան ԶԼՄ-ները:

Ինչպես նշվում է՝ բոլոր զոհվածները «Հեզբոլլահ»-ի անդամներ էին, որոնցից մեկը՝ երկրի հարավային մասի բարձրաստիճան պաշտոնյա:

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի կողմից գնդակոծություններ են իրականացվել Իսրայելի տարածքի վրա։ Բացի այդ, ԻՊԲ-ն Telegram-ի իր ալիքում հաղորդում է, որ հարվածել է «ահաբեկիչների ջոկատին, որը նույնականացվել էր Լիբանանի Յարունի շրջանում»:

«ԻՊԲ-ն նաև հարվածներ է հասցրել հսկողության միջոցներին, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչները»,-հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Իր հերթին Al Jazeera-ն հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին Իսրայելի և Լիբանանի միջև փոխհրաձգությունների սկսվելուց ի վեր «Հեզբոլլահ»-ի շուրջ 143 մարտիկ և առնվազն 11 իսրայելցի զինվոր է զոհվել:

 

  • Կիսվել: