ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Լիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի տարածքից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է reuters.com-ը:

Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն ուրբաթ հայտարարել է, որ յոթ առանձին հարձակում է իրականացրել իսրայելական օբյեկտների վրա՝ օգտագործելով «Կատյուշա» հրթիռները։

  • Կիսվել: