ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիբանանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Լիբանանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է կառավարության հրաժարականը, տեղեկացնում է aljazeera.com-ն:

Նշենք, որ կառավարության ողջ կազմով և իր հրաժարականի մասին վարչապետ Հասան Դիաբը հայտնել էր ընդամենը ժամեր առաջ:

Հիշեցնենք, որ այս որոշումը հետևել էր օրեր շարունակ չդադարող ցույցերի ընթացքում բնակիչների ներկայացրած պահանջներին: Ցուցարարները պահանջում էին կառավարության, խորհրդարանի հրաժարականները: Նրանք խահանջում էին իրականացնել բարեփոխումներ:

Մարդկանց բողոքի ցույցի դուրս գալ է ստիպել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որից հետո առանց այդ էլ ծանր տնտեսական և առողջապահական վիճակում գտնվող Լիբանանն էլ ավելի վատ իրավիճակում հայտնվեց:

 

  • Կիսվել: