կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Լիբանանի միայն մեկ քաղաքում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Լիբանանի միայն մեկ քաղաքում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Լիբանանի Բեքաա հովտի արևելյան հատվածում գտնվող Նաբի Շիթ քաղաքում իսրայելական օդային և ցամաքային հարձակումների հետևանքով 41 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբանանի Առողջապահության նախարարությանը։

Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ ծանր մարտեր են ընթանում Բեքաա հովտում։ Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է իսրայելական հատուկ նշանակության ուժերի և շարժման զինյալների միջև բախումների մասին։

Նշվում է նաև, որ ուրբաթ օրը Նաբի Շիթ բնակավայրը դարձել է իսրայելական առնվազն 13 ավիահարվածների թիրախ: Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն ինը զոհի մասին:

  • Կիսվել: