ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Լիբանանի հազարավոր քաղաքացիներ աշխարհի 48 երկրում արտահերթ կքվեարկեն խորհրդարանական ընտրություններում

Լիբանանի հազարավոր քաղաքացիներ աշխարհի 48 երկրում արտահերթ կքվեարկեն խորհրդարանական ընտրություններում

Շուրջ 50 երկրում բնակվող հազարավոր լիբանանցիներ կիրակի արտահերթ քվեարկելու են երկրի խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է Associated Press-ը:

Մոտ 195 000 լիբանանցի գրանցվել է կիրակի 48 երկրում անցկացվող քվեարկությանը մասնակցելու համար, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Եվրամիության անդամ երկրներում եւ մի քանի աֆրիկյան երկրներում:

Լիբանանում քվեարկությունը տեղի կունենա մայիսի 15-ին:  

Քվեարկողների թվում շատ են լիբանանցիները, որոնք երկիրը լքել են վերջին երկու տարում՝ պատմական տնտեսական անկման պատճառով, որի համար մեղադրում են քաղաքական դասին, որը երկիրը ղեկավարում է 1975-90-ականների քաղաքացիական պատերազմից ի վեր:

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ:

Այս ընտրություններն առաջինն են լինելու 2019 թ. սկսված տնտեսական ճգնաժամից հետո, որը բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ էր դարձել երկրով մեկ: Սա նաեւ առաջին քվեարկությունն է 2020թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որն ավելի քան 200 մարդու կյանք էր խլել:  

 

  • Կիսվել: