ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիբանանի հայ պատգամավորները հանդիպել են երկրի վարչապետի հետ

Լիբանանի հայ պատգամավորները հանդիպել են երկրի վարչապետի հետ

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները խորհրդակցություն են անցկացրել վարչապետ Հասան Դիաբի հետ, տեղեկացնում է lbcgroup.tv-ը:

Պատգամավորները հանդիպումից հետո խնդրել են Դիաբին հնարավորինս շուտ ձեւավորել կառավարությունը՝ լիբանանյան ժողովրդի միասնությունը պահպանելու համար, ինչպես նաեւ սկսել ընթացիկ իրավիճակի շուրջ որոշումների փնտրտուքը:

Նրանք նաեւ ընդգծել են լուրջ աշխատանք սկսելու անհրաժեշտությունը՝ կառավարության հանդեպ մարդկանց վստահությունը վերականգնելու համար, եւ հավելել են, որ գործընթացը չեն բարդացնի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները խորհրդակցություններ են անցկացրել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Խորհրդակցության ընթացքում հայ խորհրդարանակններն իրենց աջակցությունն են հայտնել Հասան Դիաբին՝ ձևավորելու և կազմավորելու նոր կառավարություն:

 

 
  • Կիսվել:
  •  

  • Կիսվել: