հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ-ում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն է ընթանում․ Պեսկով

ԼՂ-ում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն է ընթանում․ Պեսկով

Ռուսաստանի եւ Ադրբեջանի զինվորականները Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն են վարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է ընթանում, որի ժամանակ քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բարձրացվել է «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեման Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցի ժամանակ: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: