չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լեհաստանը մեկ տարով կնախագահի ԵԱՀԿ-ում

Լեհաստանը մեկ տարով կնախագահի ԵԱՀԿ-ում

Լեհաստանը տարեսկզբից Շվեդիայից ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը։

Հունվարի 1-ից հանրապետությունն իրականացնելու է 57 անդամ երկիր ունեցող միջազգային կազմակերպության համակարգողի գործառույթները։
 
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկու խոսքով՝ հանրապետության իշխանությունները «ամեն բան կանեն, որպեսզի հոգան աշխարհի այդ հատվածի խաղաղության եւ անվտանգության մասին՝ համապատասխան ազդանշաններ ուղարկելով ԵՄ եւ ՆԱՏՕ գործընկերներին, եթե սպառնալիքներ նկատվեն»։
 
ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների եւ ճգնաժամերի լուծման վրա կենտրոնանալու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն։ Նրա խոսքով՝ Լեհաստանը նախագահողի պաշտոնում կձգտի «աջակցել անվտանգության եւ կայունության ապահովման բոլոր ջանքերին»։ «Մեր ուշադրությունը կսեւեռվի ընթացիկ հակամարտություններին եւ ճգնաժամային իրավիճակներին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «իրենք ազդում են տարածաշրջանային կայունության վրա»։
 
«Մենք հասկանում ենք խնդիրների մակարդակը, որոնք սպասում են մեզ արդեն 2022թ.,- ասել է նախարարը։- Բայց մենք առայժմ չենք կարող կանխատեսել մարտահրավերների մակարդակը, որոնք սպասում են մեզ»։ «Մենք բախվում ենք լարվածության եւ սպառնալիքների որոշ մասնակից երկրների հասարակությունների համար։ Մենք համառորեն հորդորում ենք հարգել խաղաղության եւ անվտանգության մեջ ապրելու մարդկանց իրավունքը»,- ավելացրել է Ռաուն։
 
Լեհաստանի նախագահության լրիվ ծրագիրը կներկայացվի հունվարին Վիեննայում։ Ինչպես հավաստիացրել է Ռաուն, Լեհաստանը նախագահողի պաշտոնում մտադիր է գործել համալիր եւ ակտիվ՝ աշխատանքի մեջ ներգրավելով ԵԱՀԿ բոլոր ինստիտուտներին, առաքելություններին եւ բոլոր մասնակից պետություններին։

  • Կիսվել: