Լեհաստանը Բելառուսում 10 հազար միգրանտ է հաշվել, որոնք ձգտում են անցնել ԵՄ
Վերջին օրերին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը գրանցել Է Բելառուսի կողմից սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ:
Սամանապահների տվյալներով՝ ԵՄ թափանցելու հույս ունի ավելի քան 10 հազար մարդ: Այդ մասին հաղորդել Է Deutsche Welle-ն:
Լեհաստանի սահմանապահ ծառայության պետ գեներալ Տոմաշ Պրագան սեպտեմբերի 6-ին հայտարարել Է, որ վերջին օրերին գրանցվել Է լեհ-բելառուսական սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ, հաղորդել Է «Լեհական ռադիոն»:
Այսպես սեպտեմբերի 4-ին սահմանապահ ծառայությունը կանխել Է 215 մարդու կողմից սահմանի անօրինականորեն հատումը, սեպտեմբերի 5-ին՝ եւս 152-ի, իսկ սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ 59-ի:
Պրագան հավելել Է, որ հանցավոր սխեմաներին մասնակցում են միջազգային խմբավորումները, որոնք փորձում են Ասիայի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտներին տեղափոխել Արեւմտյան Եվրոպա:
«Շատերն ասում են, որ ցանկանում Էին մեկնել եղբոր, քրոջ կամ ազգականի մոտ եւ չեն իմացել, որ իրենց ճանապարհին դեռ ընկած Է Լեհաստանը եւ կա սահման»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը Մինսկին մեղադրում են փախստականներին մինչեւ ԵՄ-ի արտաքին սահման կազմակերպված փոխադրելու մեջ: Բոլոր երեք երկրները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Բելառուսի հետ սահմանի վրա: Մայիսի վերջին այն բանից հետո, երբ արեւմտյան երկրները խստացրեցին Բելառուսի դեմ պատժամիջոցները, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: