երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Իրանի խորհրդարանի խոսնակ․ Ամերիկյան ահաբեկման դարաշրջանն ավարտվել է

Իրանի խորհրդարանի խոսնակ․ Ամերիկյան ահաբեկման դարաշրջանն ավարտվել է

Փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտումներ են թույլ տրվել ԱՄՆ-ի կողմից՝ խախտվել են Իրանի կանոնները Հորմուզի նեղուցում, շարունակվել են նոր հարվածների մշտական սպառնալիքները, վերսկսվել են նավթային պատժամիջոցները, իրականացվել են հարձակումներ Իրանի հարավի վրա, շարունակվել է սիոնիստական ագրեսիան։ Այս մասին սոցցանցերում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Ահաբեկման և շանտաժի դարաշրջանն ավարտվել է։ Նման գործողությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։ Մենք չենք հանձնվի», - նշել է նա։

  • Կիսվել: