երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լեհաստանի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել

Լեհաստանի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Սեյմի առաջին նիստում, օրենսդրության համաձայն, կառավարության կաբինետի հետ հրաժարական է տվել, հայտնում է svoboda.org-ը:

Նոյեմբերի 7-ին նախագահ Անջեյ Դուդան վարչապետի պաշտոնում Մորավիեցկիի թեկնածությունն է ներկայացրել Սեյմ և հայտարարել, որ մտադիր է նրան վստահել կառավարության ձևավորումը։ Մորավիեցկին և նրա իշխող պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը երկու շաբաթ ունեն կաբինետի ծրագիրը Սեյմին ներկայացնելու համար: Վստահության քվեն կընդունվի ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Նոյեմբերի 10-ին ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա», «Երրորդ ուղի» և «Ձախ» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել և հայտարարել Եվրախորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկի գլխավորությամբ կառավարություն ձևավորելու մտադրության մասին։

  • Կիսվել: