կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Լեհաստանի Սեյմը Պուտինին հայտարարել է ռազմական հանցագործ

Լեհաստանի Սեյմը Պուտինին հայտարարել է ռազմական հանցագործ

Լեհաստանի Սեյմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել է ռազմական հանցագործ։ Այս մասին ասված է Լեհաստանի խորհրդարանի ընդունած համապատասխան բանաձևում, գրում է euroradio.fm-ը։

Այն դատապարտում է «ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանության ակտերը և այլ բաներ, որոնք իրականացվել են ռուս զինվորականների կողմից՝ Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ Ուկրաինայի տարածքում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ»։

  • Կիսվել: