երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից. պատճառը Լուկաշենկոն է եղել

Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից. պատճառը Լուկաշենկոն է եղել

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է համատեղ լուսանկարվել Բաքվում ընթացող COP29 կլիմայական համաժողովի շրջանակում. պատճառը եղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Interia-ին հղումով:

«Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Ընտանեկան լուսանկարը ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», - ասել է պորտալի զրուցակիցը։

  • Կիսվել: