շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները գնացքով մեկնում են Կիև

Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները գնացքով մեկնում են Կիև

Լեհաստանի, Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի նախագահները Կիևում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես կարելի է եզրակացնել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից, նրանք Կիև են մեկնում ուկրաինական գնացքով։

Անջեյ Դուդան, Գիտանաս Նաուսեդան, Էգիլս Լևիցը և Ալար Կարիսը կհանդիպեն Զելենսկու հետ՝ նրան «քաղաքական և ռազմական աջակցության խոսքեր» փոխանցելու համար», – գրել է Նաուսեդան Twitter-ում։ «Միասին մինչև հաղթանակ», – հավելել է Լիտվայի նախագահը։

Հավանաբար սա այն այցն է, որին պետք է մասնակցեր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Ավելի վաղ նա ասել էր, որ Դուդան իրեն հրավիրել է Արևելյան Եվրոպայի առաջնորդների հետ միասին մեկնել Ուկրաինա՝ դրսևորելու եվրոպական համերաշխություն, սակայն, Շտայնմայերի խոսքերով, «դա Կիևում չեն ցանկացել»։ Իր հերթին, Զելենսկին երեկ հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել Շտայնմայերին, ով սերտ կապերի մեջ է Ռուսաստանի հետ։

  • Կիսվել: