երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լեհաստանի, Չեխիայի եւ Սլովենիայի կառավարությունների ղեկավարները կժամանեն Կիեւ՝ բանակցելու Զելենսկու հետ

Լեհաստանի, Չեխիայի եւ Սլովենիայի կառավարությունների ղեկավարները կժամանեն Կիեւ՝ բանակցելու Զելենսկու հետ

Լեհաստանի, Չեխիայի եւ Սլովենիայի կառավարությունների ղեկավարները երեքշաբթի կմեկնեն Կիեւ՝ բանակցելու Ուկրաինայի նախագահի եւ վարչապետի հետ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացվել է Լեհաստանի կառավարության կայքում։

«Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին եւ փոխվարչապետ, Ազգային անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի եւ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ միասին այսօր մեկնելու են Կիեւ՝ որպես Եվրախորհրդի ներկայացուցիչներ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։

«Այցի նպատակը Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ անկախությանը ամբողջ Եվրամիության անվերապահ աջակցության հավաստումն է, ինչպես նաեւ Ուկրաինային եւ նրա հասարակությանը աջակցության լայն փաթեթի տրամադրումը»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ ուղեւորությունը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համաձայնեցմամբ։ Միջազգային հանրությունը միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի միջոցով տեղեկացված է պատվիրակության այցի մասին։

  • Կիսվել: