հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լավրովը մեկնում է ԱՄՆ

Լավրովը մեկնում է ԱՄՆ

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայից մեկնում է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Նշենք, որ ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը Սերգեյ Լավրովին նշանակել է պատվիրակության ղեկավար:

Հավելենք նաև, որ այսօր Նյու Յորքում մեկնարկում է Գլխավոր ասամբլեայի քաղաքական ելույթների փուլը, որին մասնակցում են պետությունների նախագահները, վարչապետերը և արտաքին գործերի նախարարները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաև՝ կանցկացնի մոտ 20 երկկողմ հանդիպումներ:

  • Կիսվել: