Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության՝ մինչև մայիսի 9 ավարտվելու մասին լուրը
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ կհասնի իր նպատակներին: Այս մասին, Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանելով լուրերը, թե ՌԴ հատուկ գործողությունն ավարտվելու է մինչև մայիսի 9-ը, ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Դա կավարտվի հենց այն ժամանակ, երբ այն նպատակները, որոնք ես արդեն նկարագրել եմ, կյանքի կոչվեն և իրականացվեն՛՛,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: