Լավրովը կմեկնի Նյու Յորք, քննարկվելու է Ուկրաինայի հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 22-24-ը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի եռամսյակային բաց քննարկում է լինելու, որտեղ ՌԴ նախաձեռնությամբ քննարկվելու է նաև Ուկրաինայի հարցը։