ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՊՀ-ն կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Լավրով

ԱՊՀ-ն կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար:

«ԱՊՀ-ն կարող է օգնել կարգավորելու Բաքվի և Երևանի միջև իրավիճակը»,-  հայտարարել է Լավրովը, ում խոսքերն է մեջբերել «ՌԻԱ»-ն։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

 

 

  • Կիսվել: