շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լավրովը կգլխավորի ՌԴ-ի պատվիրակությունը G20-ի գագաթաժողովում

Լավրովը կգլխավորի ՌԴ-ի պատվիրակությունը G20-ի գագաթաժողովում

G20-ի՝ Ինդոնեզիայում կայանալիք գագաթաժողովում ՌԴ-ի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Ջակարտայում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Ալեքսանդր Տումայկինը։

«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասնակցության ձեւաչափը քննարկվում է։ Գուցե նա գագաթաժողովին կմասնակցի տեսակապի ձեւաչափով»,- ավելացրել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես նախօրեին ասել էր Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, քննարկվում են G20-ի գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցության տարբեր ձեւաչափեր, որոշումը կընդունվի առաջիկա օրերին։

  • Կիսվել: