շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիային հետկոնֆլիկտային վերականգնման հարցում. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիային հետկոնֆլիկտային վերականգնման հարցում. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիային հետկոնֆլիկտային վերականգնման հարցում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պայմանավորվել ենք շարունակել շփումները, և այսօրվա բանակցությունները շատ օգտակար էին։ Սիրիական պատվիրակությունը ծրագրում դեռ բանակցությունների մի քանի փուլ կա Մոսկվայի տարբեր ատյաններում», - ասել է նախարարը Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ աշ Շիբանիի հետ բանակցություններից հետո։
 
Միևնույն ժամանակ Լավրովը վստահություն է հայտնել, որ այս ամենը դրական դեր կխաղա Մոսկվայի և Դամասկոսի երկխոսության զարգացման գործում: Նա նշել է, որ Ռուսաստանը երախտապարտ է Սիրիային երկրում Ռուսաստանի քաղաքացիների և օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի համար:
 
Մոսկվան նաև աջակցում է Սիրիայի կառավարության նոր կազմի ձևավորմանը և սեպտեմբերին նշանակված ընտրություններին:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Սիրիայի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումը ճիշտ ճանապարհ է, Մոսկվան երբեք կողմ չի եղել պատժամիջոցային քաղաքականությանը:
Նշենք, որ Սիրիայի արտգործնախարարն աշխատանքային այցով է մեկնել ՌԴ մայրաքաղաք:

  • Կիսվել: