երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավրովը Բալիում հոսպիտալացվել է

Լավրովը Բալիում հոսպիտալացվել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեղափոխվել է հիվանդանոց՝ Բալիում  Մեծ 20-յակի խմբի գագաթնաժողովին ժամանելուց հետո առողջական խնդիրների պատճառով, երկուշաբթի հայտնել են Ինդոնեզիայի իշխանությունները:

Ինչպես  գրում է apnews.com-ը, Ինդոնեզիայի կառավարության և առողջապահության ոլորտի երեք պաշտոնյաներ Associated Press-ին հայտնել են, որ ռուս դիվանագետը բուժվում է առողջարանային կղզում:

Բոլորը հրաժարվեցին ներկայանալ, քանի որ իրավասու չէին այդ հարցը հրապարակայնորեն քննարկելու:

Մարդկանցից երկուսն ասացին, որ Լավրովը բուժվում է սրտի հիվանդության պատճառով:

Պաշտոնյաները հայտնել են, որ նրան տեղափոխել են նահանգի մայրաքաղաք Դենպասարի Սանգլա հիվանդանոց: Հիվանդանոցից անմիջապես մեկնաբանություն չեն տվել:

Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներից անհապաղ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

Լավրովը Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով մասնակցում է G-20 գագաթնաժողովին, որը մեկնարկում է երեքշաբթի:

  • Կիսվել: