երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը կհանդիպեն. օրը հայտնի է

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը կհանդիպեն. օրը հայտնի է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Թուրքիա կատարելիք այցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները: Այս մասին ասված է Ռուսաստանկ ԱԳՆ հայտարարության մեջ:

Մասնավորապես՝ նշվում է. «Նախարարներն իրենց տեսակետները կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ, կվերլուծեն մարտական գործողությունների գոտում ընթացիկ իրավիճակը և կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները, որը հնարավոր է բացառապես Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները Կիևի կողմից հաշվի առնելու պայմաններում»:

Հաղորդվում է նաև, որ ռուսական կողմը նկատում է թուրք գործընկերների ձգտումը համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 

  • Կիսվել: