չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լավրովն Անդրկովկասում «3+3» ձևաչափն անվանել է խոստումնալից և արտաքին ազդեցությունից զերծ

Լավրովն Անդրկովկասում «3+3» ձևաչափն անվանել է խոստումնալից և արտաքին ազդեցությունից զերծ

Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի և նրանց երեք ամենամոտ հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության մեխանիզմը («3+3» ձևաչափ) խոստումնալից է, քանի որ այն կախված չէ համաշխարհային քաղաքական իրավիճակից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:

«Մենք առաջարկել ենք առավել ակտիվորեն զարգացնել հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, և նրանց երեք ամենամոտ խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության մեխանիզմը։ Կայացել են մի քանի հանդիպումներ, մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչները։

Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում այս կոնկրետ ձևաչափը խոստումնալից կլինի, քանի որ այն կախված չէ որևէ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակից և զերծ է հեգեմոնիայի պահպանման աշխարհաքաղաքական խաղից, որը Վաշինգտոնն այժմ զարգացնում է Բրյուսելի իր գործընկերների հետ միասին»,- ասաց նա։

  • Կիսվել: