չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի  բանակցությունները։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի մոտեցումը Սև ծովի նեղուցներով անցման ռեժիմի վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիային։


«Եվ, իհարկե, մենք տեսնում և գնահատում ենք Անկարայի պատասխանատու մոտեցումը՝ կապված Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հետ»,- ասել է Լավրովը՝ բանակցություններ սկսելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թ.։

Այն առևտրային նավերի համար պահպանում է այս նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է ոչ սևծովյան երկրների ռազմանավերի գտնվելը Սև ծովում երեք շաբաթով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելելու կամ սահմանափակելու ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: