ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային

Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային

Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային՝ «Դրոնների կոալիցիայի» շրջանակում։

«Անօդաչու թռչող սարքերի հերթական փաթեթը պատրաստ է։ Լատվիական արտադրության մոտ 500 անօդաչու թռչող սարք կաջակցի ուկրաինացիներին տարբեր մարտական խնդիրների իրականացման գործում»,- հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լատվիան Ուկրաինային 4 մլն եվրո արժողությամբ՝ լատվիական ընկերությունների արտադրած ավելի քան 2500 դրոն կփոխանցի:

  • Կիսվել: