շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կյանքից հեռացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

Կյանքից հեռացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն, հայտնել է այդ երկրի կառավարությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ռումինիայի նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին, պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։

Նշենք, որ Իլիեսկուն հոսպիտալացվել էր հունիսի 9-ին. բժիշկներն ավելի ուշ 95-ամյա հիվանդի մոտ ախտորոշել էին թոքերի քաղցկեղ։

  • Կիսվել: