ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կյանքից հեռացել է աշխարհի ամենացածրահասակ մարդը

Կյանքից հեռացել է աշխարհի ամենացածրահասակ մարդը

Աշխարհի ամենացածրահասակ մարդը՝ Հագենդրա Թապա Մագարը, մահացել է 28 տարեկանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Գինեսի Ռեկորդների գրքի կայքէջին:

Նշվում է, որՀագենդրա Թապա Մագարը ծնվել է Նեպալում 1992 թվականին: Ունենալով 67.08 սանտիմետր հասակ՝ նա ճանաչվել էր աշխարհում ամենացածրահասակ մարդը, որը պահպանել էր ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը: Առաջին անգամ նա հայտնվել էր Գինեսի Ռեկորդների գրքում 2011 թվականին:

Հագենդրան 7 սանտիմետրով բարձրահասակ էր ֆիլիպինցի Ջունրեյ Բալաուինգից, սակայն հիվանդությունների պատճառով վերջինս չէր կարողանում քայլել եւ կանգնել առանց կողմնակի օգնության:

Կայքում ասվում է. «Հագենդրան արագորեն գրավել էր հանրության ուշադրությունը եւ 2011 թվականին նշանակվել Նեպալում զբոսաշրջության ոլորտի բարի կամքի դեսպան»:

Հաղորդվում է նաեւ, որ, ընկերների խոսքով, վերջին շրջանում Հագենդրան պայքարում էր սրտի խնդիրների, ասթմայի եւ թոքաբորբի դեմ: Նա տեղափոխվել էր Նեպալի Manipal հիվանդանոց հինգշաբթի՝ հունվարի 16-ին, եւ մահացել ուրբաթ՝ տեղական ժամանակով 15.00-ին:

Շարժունակությունը պահպանած ամենացածրահասակ մարդու «կոչումն» այժմ փոխանցվել է կոլումբացի Էդուարդ Նինյո Էրնանդեսին, որի հասակը 70.21 սանտիմետր է:

  • Կիսվել: