Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը. Ստոլտենբերգ
Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը։ Այս մասին Die Welt-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ ուկրաինական զինուժի գործողությունը չի սահմանափակվում միայն սահմանով»:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։ Նա պնդել է, որ ռուս զինվորները, տեխնիկան և ռազմակայանները համարվում են օրինական թիրախներ։
Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում հղի է ռիսկերով։
«Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանի իրեն»,-ասել է նա: