երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Կուրսկի օպերացիան ընթանում է ըստ պլանի. Զելենսկի

Կուրսկի օպերացիան ընթանում է ըստ պլանի. Զելենսկի

Կուրսկի օպերացիան կատարում է իր խնդիրները և ընթանում է ըստ պլանի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է Պոկրովսկի և Տորեցկի ուղղություններում առկա դժվարություններին, ապա մենք կարծում ենք, որ Կուրսկի օպերացիան նույնպես կարող է ազդել դրա վրա։ Սրացումների նվազում կարող է լինել ռուս զինվորականների թվաքանակի նվազման պատճառով։ Բայց առայժմ այնտեղ դժվար է»։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իր երկիրն արդեն արտադրում է բազմաթիվ հեռահար անօդաչու թռչող սարքեր և մշակում է հրթիռային ծրագիր, սակայն չունի բավարար միջոցներ՝ արտադրության ծավալները մեծացնելու համար։

 

  • Կիսվել: