ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կուլեբան Եվրամիության և «Մեծ յոթնյակի» երկրներին կոչ է արել դադարեցնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը

Կուլեբան Եվրամիության և «Մեծ յոթնյակի» երկրներին կոչ է արել դադարեցնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան Եվրոպական միության և «Մեծ յոթնյակի» երկրներին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը:

«Նախագահ Զելենսկու պնդումը լիովին ճիշտ է. ռուսաստանցիները հիմնականում աջակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նրանք պետք է զրկվեն միջազգային սահմանները հատելու իրավունքից, քանի դեռ չեն սովորել հարգել դրանք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կուլեբան։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը հայտնել էր, որ Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին առաջարկը Եվրամիությունում քննարկման է ներկայացվել:

  • Կիսվել: