հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են». Պուտինը՝ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման հակառակորդների մասին

«Կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են». Պուտինը՝ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման հակառակորդների մասին

Նրանք, ովքեր խոչընդոտում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկմանը, «կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետխորհրդի և Գիտության և կրթության խորհրդի համատեղ նիստում:

Պուտինի կարծիքով՝ «դա նաև հիմարություն է այն մարդկանց կողմից, որոնք թույլ չեն տալիս, որ այս համակարգը աշխատի, քանի որ գազի հավելյալ մատակարարումները եվրոպական շուկա, անկասկած, կնվազեցնեն վառելիքի գինը»:

«Նրանք չեն ցանկանում ուղղակիորեն մեզնից գնել, այդ դեպքում նրանց համար գինը կնվազեր, այն էլ զգալիորեն։ Նրանք ուղղակի կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։ Սա զարմանալի է»,- ասել է ՌԴ նախագահը։

  • Կիսվել: