երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Ադրբեջանի Միլի մեջլիս

Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Ադրբեջանի Միլի մեջլիս

Ադրբեջանի խորհրդարանը մերժել է այսօր Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ:

«Ադրբեջանի Միլի մեջլիսը կտրականապես մերժում է Եվրախորհրդարանի կողմնակալ և միակողմանի բանաձևը, որը խեղաթյուրում է իրականությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Խորհրդարանականները հայտարարել են, որ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են փաստեր, անհեթեթ հայտարարություններ, մեղադրանքներ, սպառնալիքներ և կեղծ տեղեկությունների վրա հիմնված պահանջներ։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք կա մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, փորձեր են արվում միջամտել մեր ներքին գործերին»։

Բացի այդ՝ Խորհրդարանականներին վրդովեել է այն, որ Հայաստանի նկատմամբ Եվրախորհրդարանում, իրենց բնորոշմամբ, ցուցաբերում են առանձնահատուկ հոգատարություն, ինչպես նաև խրախուսվում է Հայաստանի սպառազինումը:

  • Կիսվել: