շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Կրոկուսի» ահաբեկչության զոհերի գրեթե կեսը մահացել է համերգասրահում բռնկված հրդեհից

«Կրոկուսի» ահաբեկչության զոհերի գրեթե կեսը մահացել է համերգասրահում բռնկված հրդեհից

Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի գրեթե կեսը մահացել է համերգասրահում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին վկայում են քրեական գործի նյութերը, որոնք առկա են ТАСС-ի տրամադրության տակ։

Ըստ փաստաթղթերի, հրդեհի վտանգավոր գործոններից զոհվել է մոտ 70 մարդ՝ 149-ից, նրանք հրազենային կամ այլ վնասվածքներ չեն ունեցել։

Մահվան պատճառը եղել է ջերմային ինհալացիոն վնասվածքը (վերին շնչուղիների այրվածք)՝ զուգորդված ածխածնի մոնօքսիդով (շմոլ գազով) թունավորմամբ։ Մնացածը զոհվել են հրազենային վնասվածքներից, կամ նրանց մահվան պատճառը պարզել չի հաջողվել։

Նյութերում նշվում է, որ վտանգի տակ է եղել համերգասրահի գրեթե 2 հազար այցելու։

«Ահաբեկչության հետևանքով մահվան վտանգի տակ է հայտնվել «Կրոկուս Սիթի Հոլի» շենքի առնվազն 1971 այցելու, որոնք մարմնական վնասվածքներ չեն ստացել», - ասված է գործի նյութերում։

Այդ մարդկանցից գրեթե 1,7 հազարը հետագայում բժշկական օգնության չի դիմել։

  • Կիսվել: