կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կրոկուս Սիթի Հոլում» հանդիսատեսներից մեկը տասնյակ մարդկանց է փրկել՝ հարձակվելով ահաբեկիչներից մեկի վրա

«Կրոկուս Սիթի Հոլում» հանդիսատեսներից մեկը տասնյակ մարդկանց է փրկել՝ հարձակվելով ահաբեկիչներից մեկի վրա

Հանդիսատեսներից մեկն օգնել է տասնյակ մարդկանց փախչել՝ վնասազերծելով ահաբեկչին, հայտնում է Բազա-ն՝ անդրադառնալով երեկ Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը:

61-ամյա Ելենան համերգի էր գնացել դստեր ու ծանոթի հետ։ Նրանք նստած են եղել հանդեսատեսի համար նախատեսված սրահում, երբ սկսվել են կրակոցները։ Նրա խոսքով՝ սկզբում հանդիսատեսների մեծ մասը կրակոցները շփոթել են հրավառության հետ։

Բազմաթիվ հանդիսատեսներ շտապել են բեմ, քանի որ այդ կողմում վթարային ելք է եղել։ Սակայն քիչ անց Ելենան նկատել է, որ բեմի մոտ կանգնած է ահաբեկիչներից մեկը, ով ելքի մոտ կրակում է այդ ուղղությամբ վազողներին։

Բոլորը միմյանց հրել են բեմից ավելի արագ դուրս գալու համար՝ չհասկանալով, որ բեմի ելքի մոտ նույնպես ահաբեկիչ է կանգնած։

Ելենան թաքնվել է և սպասել։ Երբ կրակոցները փոքր-ինչ մարել են, կինը տեսել է, որ անհայտ երիտասարդը ցատկել է ահաբեկչի վրա, վերցրել ավտոմատը և տապալել ահաբեկիչին։

«Երիտասարդը ցատկեց նրա վրա, ես չտեսա, թե ինչպես է դա եղավ, ես միայն տեսա, թե ինչպես էր նա արդեն խլել ավտոմատը և հարվածներ հասցրել նրան հրացանի կոթով»։

Նրա խոսքով՝ այդ պահին բեմի մոտ արդեն մի քանի մահացած մարդիկ են ընկած եղել։ Ելենան ասում է, որ տղամարդու արարքի շնորհիվ մի քանի տասնյակ մարդ կարողացել է դուրս գալ շենքից։

Սակայն կինը չգիտի, թե արդյոք ահաբեկիչին վնասազերծած տղամարդը ողջ է մնացել, թե ոչ, քանի որ դահլիճից դուրս գալուց հետո այնտեղից կրկին կրակոցներ են լսվել։

«Նա օգնեց մեզ բոլորիս դուրս գալ բեմից, վթարային ելքով մենք բոլորս դուրս վազեցինք փողոց: Նա փրկեց շատ մարդկանց: Ես չգիտեմ, թե արդյոք նա դեռ կենդանի է, թե զոհվել է…»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: