հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության զոհերի թվում է նաև «Միսս Տվեր-2001-ը»

«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության զոհերի թվում է նաև «Միսս Տվեր-2001-ը»

«Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ մահացել է «Միսս- Տվեր-2001-ը»՝ Եկատերինա Նովոսյոլովան, տեղեկացրել է aif.ru տարածաշրջանային պարբերականը։

Նա հայտնվել է զոհերի պաշտոնական ցուցակում, որը հրապարակել եւ թարմացնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։

Եկատերինա Նովոսյոլովան 42 տարեկան էր։ 2001թ. նա դարձել է «Միսս Տվեր» մրցույթի հաղթողը։

Տվերի մարզ Նովոսյոլովան եկել էր Մոլդովայից։ Հայտնի է, որ նրա հայրը նախկինում զինծառայող է եղել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: