շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կրկին Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու․ամերիկացի լրագրողը զարմացած է Շուշիի «գլոբալ մեդիա ֆորում»-ին արտասահմանցի լրագրողների մասնակցությունից

Կրկին Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու․ամերիկացի լրագրողը զարմացած է Շուշիի «գլոբալ մեդիա ֆորում»-ին արտասահմանցի լրագրողների մասնակցությունից

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը, թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Շուշիում Ադրբեջանի կողմից կազմակերպված «գլոբալ մեդիա ֆորում»-ին, որը, նշում է նա, փակվեց բանկետով։

«Կրկին Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում կողքին ապրող 120 հազար մարդու: Եվ ես զարմանում եմ, թե արտասահմանցի լրագրողներից քանիսն են «ներողություն խնդրել» նախկինում Ղարաբաղ կատարած ուղևորությունների համար»,-մեկնաբանել է նա:

  • Կիսվել: