երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Հարիսը բանավեճից հետո մեծացրել է իր առավելությունը Թրամփի նկատմամբ

Հարիսը բանավեճից հետո մեծացրել է իր առավելությունը Թրամփի նկատմամբ

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ ազգային մակարդակով երկրի փոխնախագահ Քամալա Հարիսը հինգ տոկոսային կետով առաջ է անցել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին՝ 47%-ը 42%-ի դիմաց: Այս մասին է վկայում Reuters/Ipsos-ի հարցումը։

Նշվում է, որ Հարրիսը նախագահական բանավեճից հետո մեծացրել է իր առաջատարությունը Թրամփի նկատմամբ ազգային վարկանիշում: Հարցվածների մեծամասնության կարծիքով, նա հաղթել է այդ բանավեճում։

Reuters/Ipsos-ի նախորդ հարցման ժամանակ դեմոկրատ փոխնախագահը չորս միավորով գերազանցում էր իր մրցակցին:

Ընտրողների շրջանում, ովքեր ասել են, որ գոնե ինչ-որ բան են լսել նախագահական բանավեճի մասին, 53%-ը հայտարարել է, որ հաղթել է Հարիսը, իսկ 24%-ը՝ Թրամփը:

Բացի այդ, Reuters/Ipsos-ի հարցվածների մոտ 52%-ն ասել է, որ Թրամփը սայթաքել է և համոզիչ չի երևացել բանավեճում, մինչդեռ միայն 21%-ն է նույնը ասել Հարիսի մասին:

Ազգային հարցումները կարևոր ազդանշաններ են տալիս ԱՄՆ ընտրողների տեսակետների վերաբերյալ, սակայն յուրաքանչյուր նահանգում քվեարկության արդյունքներն են որոշում ընտրությունների հաղթողին, հիշեցնում է Reuters-ը։

  • Կիսվել: