Կրետեում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել
Հունաստանի Կրետե կղզում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական հրշեջ ծառայության աղբյուրին։
Նշվում է, որ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը պարզաբանել է, որ ցնցումները գրանցվել են 17 կմ խորության վրա, Հերակլիոն քաղաքից 85 կմ հեռավորության վրա։